Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Էդիկ Քյարամի Խանշոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Էդիկ Քյարամի Խանշոյանի դիմումը և թույլատրել գյուղ Զովունի, 1-ին փողոց, 4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Էդիկ, Ալիկ, Աննա, Ալիկ Խանշոյաններին և Գայանե Ջալիլյանին պատկանող 07-029-0017-0016 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 2742053) իրականացնել առևտրի և սպասարկման օբյեկտի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Էդիկ Քյարամի Խանշոյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: