Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 81
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ԵՂՎԱՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱԼԱՆՋ ԳՅՈՒՂԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊՈՄՊԱԿԱՅԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅԱՆԸ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սարալանջ գյուղի ոռոգման ջրի մատակարարման պոմպակայանում տեղադրված, համայնքային սեփականություն հանդիսացող 400 կՎտ էլեկտրական ենթակայանի հզորությունը չի բավարարում գործող պոմպակայանը ամբողջ հզորությամբ շահագործելու համար, Նաիրիի ՋՕԸ-ի կողմից տրված եզրակացությունը, հիմք ընդունելով Սարալանջ գյուղի վարչական ղեկավարի առաջարկությունը ՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն Եղվարդ համայնքի Սարալանջ գյուղի ոռոգման ջրի մատակարարման պոմպակայանում գործող 400 կՎտ հզորության էլեկտրական ենթակայանը  630 կՎտ հզորության էլեկտրական ենթակայանով փոխարինելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և, որպես արժեքների տարբերություն, հատկացնել 2200,0 հազար դրամ գումար:

2. Հաշվի առնելով ոռոգման աշխատանքների սկսելու անհետաձգելիությունը՝ գնումը կատարել մեկ անձից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԹԵԼՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
nayiri.kotayq@mta.gov.am, eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner