Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 117
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 6
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>  օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի,  <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ  մասի, <<Համայնքային ծառայության մասին >>  օրենքի 26 հոդվածի 1-ին մասի բ) կետի՝ Նաիրի  համայնքի ավագանին որոշում է.

1. Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների` զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճանի համար սահմանել հավելավճար  պաշտոնային դրույքաչափի 5 %-ի չափով:

 2.  Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ  համայնքի ավագանու 2016 թվականի հունվարի 20-ի  <<Եղվարդի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների ավելի բարձր դասային աստիճանի համար վճարվող հավելավճարի կիրառման կարգը և  չափը սահմանելու մասին>>   N 2 որոշումը:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԹԵԼՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner