Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Արշակ Վալիկոյի Թորոյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի Զորավան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արշակ Վալիկոյի Թորոյանին պատկանող 07-031-0220-0019 կադաստրային ծածկագրի 0,2591 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` անասնագոմ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |