Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի ապրիլի 9-ին Էդգար Վարդանի Գևորգյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Էդգար Վարդանի Գևորգյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Օղակաձև 2-րդ փողոց, 7/1 հասցեում գտնվող, 07-065-0125-0086 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան, պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 11-ի <<Շահագործման թույլտվություն տալու մասին>> N 555-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: