Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46․2 կետի թ) ենթակետը և 2023 թվականի ապրիլի 12-ի N 2343-Ն որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության օգտակար հանածոների արդյունահանման նպատակով <<Եղվարդշին>> ԲԲԸ-ին տրված երկրաբանական ուսումնասիրության թիվ ԵՀԹ-29/317 թույլտվությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1․ Տալ նախնական համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող 07-004-0355-0001, 07-004-0356-0001, 07-004-0376-0003 կադաստրային ծածկագրերից 3,8828 հա ընդհանուր մակերեսով 5-րդ կարգի անջրդի վարելահողերը ավազակոպճային խառնուրդի հանքավայրի շահագործման աշխատանքներ իրականացնելու նպատակով << Եղվարդշին>> ԲԲԸ-ին տրամադրելու համար։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |