Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի <<Նաիրիի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Մարի Բալյանի 2023 թվականի մարտի 16-ի թիվ 62 և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վաչիկ Վարդանյանի գրությունները՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Նաիրի համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի <<Նաիրիի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ին հատկացնել 1500.0 հազար դրամ:
2.Նաիրի համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Հայաստանի սամբոյի ֆեդերացիային հատկացնել 900.0 հազար դրամ:
3. Նաիրի համայնքի 2023 թվականի բյուջեի 1.6-1 ծրագրի 4637 հոդվածի <<2000.0>> թիվը փոխարինել <<4400.0>> թվով: |