Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի N 195-Ա որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Էդգար Տարոնի Խուրշուդյանին պատկանող 07-029-0259-0056 կադաստրային ծածկագրի 0.045 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Զովունի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 26-ի N 43 որոշմամբ հաստատված Զովունի բնակավայրի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն:
3. Էդգար Տարոնի Խուրշուդյանին կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը՝ 2994435 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: