Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով <<Վիրուս Նետ>> ՍՊԸ-ի տնօրեն Արշակ Աղաջանյանի 2025 թվականի փետրվարի 2-ի N 02/1-25 գրությունը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ <<Վիրուս Նետ>> ՍՊԸ-ին օպտիկամանրաթելային մալուխներ անցկացնելու նպատակով Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հենասյուներից թվով 120-ը 1 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
2. Յուրաքանչյուր հենասյան համար վարձավճար սահմանել 200 դրամի չափով, գույքի վարձակալության ընդհանուր ամսական վճարը`24000 դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում մեկամսյա ժամկետում <<Վիրուս Նետ>> ՍՊԸ-ի հետ կնքել գույքի վարձակալության մասին պայմանագիր: