Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի Բուժական գյուղի <<Գեղամ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրենի 2023 թվականի հոկտեմբերի 31-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1․ Նաիրի համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Նաիրի համայնքի Բուժական գյուղի <<Գեղամ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ին փոխանցելու նպատակով 1.6-1 ծրագրի 4637 հոդվածին հատկացնել 440.0 հազար դրամ:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |