Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Նորայր Գևորգի Գասպարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Նորայր Գևորգի Գասպարյանի դիմումը և թույլատրել քաղաք Եղվարդ, Ղազարյան 14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0208-0019 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 2743972) իրականացնել բնակելի տան, օժանդակ շինության կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Նորայր Գևորգի Գասպարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: