Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վահե Մինասյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Վահե Մինասյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 1-ին փողոց, 7-րդ նրբանցք, 21/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վահե Մինասյանին և Հասմիկ Վարդանյանին պատկանող 07-053-0154-0050 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05062024-07-0068) իրականացնել բանկելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Վահե Մինասյանից շինարարական աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: