Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշումը և <<Բլյու Սթոն>> ՍՊԸ-ի լիազորված անձ Լևոն Ավետիսյանի 2024 թվականի ապրիլի 26-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1․Տալ նախնական համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Նաիրի համայնքի Զորավան գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 24․27189 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասում <<Բլյու Սթոն>> ՍՊԸ-ի կողմից անդեզիտաբազալտի երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |