Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2023 թվականի սեպտեմբերի 11-ին Օֆիկ Մարգարի Մարգարյանի կողմից ներկայացված դիմումը, Ա/Ձ Հարություն Բելլույանի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 6-րդ փողոց, 9-րդ նրբանցք, 9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Օֆիկ Մարգարի Մարգարյանին պատկանող 07-053-0160-0024 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023KULTRA) առկա 2013 թվականին ինքնակամ կառուցված 207.72 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական։
2․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 481080 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: