Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Աշոտ Մկրտիչի Բաղդասարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Աշոտ Մկրտիչի Բաղդասարյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Պարույր Սևակի փողոց, թիվ 11/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0069-0050 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27042022-07-0114) բնակելի տան, ավտոտնակի, անասնագոմի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Աշոտ Մկրտիչի Բաղդասարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: