Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1․ Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի օգոստոսի 8-ի <<<<Եղվարդի բարեկարգում և բնակֆոնդ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանումը, կանոնադրության փոփոխությունը, աղբահեռացման գրաֆիկը, սանիտարական մաքրման սխեման հաստատելու մասին>> N 172-Ա որոշման 5-րդ կետով հաստատված N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |