Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, հիմք ընդունելով Վովա Համազասպի Սահակյանի 2024 թվականի մարտի 27-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 2-րդ նրբանցք, 1/2 հասցեում գտնվող, վարձակալության իրավունքով Վովա Համազասպի Սահակյանին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06092023-07-0183) 07-053-0397-0004 կադաստրային ծածկագրի 0,00697 հա հասարակական կառուցապատման հողամասի վրա կառուցված սեփականության իրավունքով իրեն պատկանող հասարակական շինության սպասարկող հողամասն հողի կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով՝ 476350 (չորս հարյուր յոթանասունվեց հազար երեք հարյուր հիսուն) դրամով օտարել Վովա Համազասպի Սահակյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |