Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ
1. Բավարարել Ռաֆիկ Աղաջանի Առուստամյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Ազատամարտիկների թաղամասի 10-րդ փողոց, 22 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0265-0015 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15052024-07-0217) բնակելի տան, օժանդակ շինությունների, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Ռաֆիկ Աղաջանի Առուստամյանին կառուցապատման աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: