Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հայկ Արմենի Մամիկոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Հայկ Արմենի Մամիկոնյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Մայիսյան փողոց, 3-րդ նրբանցք, 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Հայկ Մամիկոնյանին և Նելլի Հարությունյանին պատկանող 07-053-0121-0002 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի օգոստոսի 14-ին N CPP0-0000-7890 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։