Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին <<ՍԹԵՅՋ ՍԹԱՅԼ>> ՍՊԸ-ի տնօրեն Բագրատ Դիվանյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ
1.Բավարարել <<ՍԹԵՅՋ ՍԹԱՅԼ>> ՍՊԸ-ի տնօրեն Բագրատ Դիվանյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով <<ՍԹԵՅՋ ՍԹԱՅԼ>> ՍՊԸ-ին պատկանող 07-004-0544-0041 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22042024-07-0171) իրականացնել գյուղատնտեսական արտադրանք վերամշակող տնտեսության կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել <<ՍԹԵՅՋ ՍԹԱՅԼ>> ՍՊԸ-ի տնօրինությունից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: