Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Էմիլ Սամվելի Տարասյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Էմիլ Սամվելի Տարասյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 4-րդ նրբանցք, 39 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0052-0038, 07-053-0052-0035 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 31082023-07-0064) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Էմիլ Սամվելի Տարասյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: