Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի, հիմք ընդունելով Սուրեն Գրիգորի Հովսեփյանի 2024 թվականի հունվարի 29-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1.Նաիրի համայնքի բնակիչ Սուրեն Գրիգորի Հովսեփյանին վարձակալության իրավունքով տրամադրված Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,72 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել 15 (տասնհինգ) տարով։
2. Հողի վարձավճար սահմանել տարեկան 20000 (քսան հազար) դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |