Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 29 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մակիչ Միշայի Սահակյանին պատկանող 07-029-0034-0088 կադաստրային համարի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման պետական վկայական N 20022024-07-0124) 0,05 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման:
2.Բավարարել Մակիչ Միշայի Սահակյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 29 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0034-0088 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 20022024-07-0124) պարարվեստի ուսումնական կենտրոնի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
3. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
4․Պարտավորեցնել Մակիչ Միշայի Սահակյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: