Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-053-0049-0022 կադաստրային ծածկագրից 0․0053 հա մակերեսով գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Բարեկամության փողոց, 2/2 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: