Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշումը և <<Եղվարդ ՀԷԿ>> ՍՊԸ-ի տնօրենի 2024 թվականի ապրիլի 9-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1․ Տալ նախնական համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Նաիրի համայնքի Զորավան գյուղի վարչական տարածքում գտնվող սեփականության իրավունքով <<Եղվարդ ՀԷԿ>> ՍՊԸ-ին պատկանող 07-031-0209-0048 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,8434 հա հողամասի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքներ իրականացնելու համար։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |