Նորայր Խաչիկի Սարգսյան ծնվել է 1960թ. Եղվարդ գյուղում` բանվորի ընտանիքում:
1977թ-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Եղվարդի թիվ 2 միջնակարգ դպրոցը, ընդունվել և 1986թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա- մեքենաշինական ֆակուլտետը` ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:
1978-80թթ. ծառայել է բանակում: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՆԱՏԻ-ի հարավային մասնաճյուղում 1977թ-ից, ուր փականագործից հասել է կրտսեր գիտաշխատողի աստիճանի:
1989-91թթ. աշխատել է ՀԿԿ Նաիրիի շրջկոմում որպես հրահանգիչ:
1992թ. սեպտեմբերից մինչև 1998թ. մարտ ամիսը աշխատել է նախ որպես Եղվարդի գյուղխորհդի գործկոմի նախագահի տեղակալ, ապա` քաղաքապետի տեղակալ:
1998թ-ին զբաղվել է գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ:
1999թ. հոկտեմբերի 24-ին ընտրվել, այնուհետև 2002թ., 2005թ., 2008թ., 2012թ․, 2016թ․ վերընտրվել է ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ղեկավարի պաշտոնում:
2017թ․ նոյեմբերի 5-ին ընտրվել է Եղվարդ խոշորացված համայնքի ղեկավար:
2021թ․ դեկտեմբերի 5-ին ընտրվել է ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի խոշորացված համայնքի ավագանի, 2021թ․ դեկտեմբերի 20-ին՝ համայնքի ղեկավար։
Տեղական ինքնակառավարման համակարգում կատարած աշխատանքների և ձեռքբերումների համար․
1․ 2005թ․ պարգևատրվել է տարածքային կառավարման նախարարի հուշամեդալով․
2․ 2006թ․ պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով․
3․ 2007թ․ պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
4․ 2016թ․ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է երախտագիտության մեդալով։
2012թ․ ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է ՀՀ բանակի 20-ամյակին նվիրված հուշամեդալով։
2021թ․ նոյեմբերի 26-ին ՀՀ Պաշտպանության նախարարի N 1398 հրամանի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած աջակցության համար պարգևատրվել է <<Վազգեն Սարգսյան>> մեդալով։
Անկուսակցական է։
Ամուսնացած է: Ունի երկու որդի: |