Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հիմք ընդունելով <<Նանի>> ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նարինե Մկրտչյանի 2024 թվականի փետրվարի 2-ի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Երևանյան 15 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող <<Եղվարդի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի առաջին հարկի թիվ 7 տարածքը՝ 171,0 քմ մակերեսով, 1 տարի ժամկետով որպես մարզասրահ օգտագործելու նպատակով <<Նարինե Մկրտչյան Համբարձումի>> ԱՁ-ին վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ:
2. Սահմանել տարածքի վարձակալության արժեքը 1 քմ-ի համար 200 դրամ, գույքի վարձակալության ընդհանուր ամսական վճարը՝ 34200 դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին <<Նարինե Մկրտչյան Համբարձումի>> ԱՁ-ի հետ կնքել տարածքի վարձակալության պայմանագիր: