Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 62-րդ մասի՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնք, գյուղ Արագյուղ, 7-րդ փողոց, 21-րդ նրբանցք, 10ա հասցեում գտնվող 07-012-0085-0024 կադաստրային ծածկագրի գույքը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 2742083) վերահասցեավորել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Նաիրի համայնք, գյուղ Արագյուղ, 7-րդ փողոց, 3-րդ նրբանցքի 1-ին փակուղի, 2/1 հողամաս։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: