Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 74-րդ հոդվածի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի երդման արարողությունն անցկացնել 2021 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 12։00-ին։
2․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի երդման արարողությունը կազմակերպել համայնքապետարանի նիստերի դահլիճում, հասցեն՝ ք․Եղվարդ, Երևանյան 1։
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի երդման արարողությանը հրավիրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Կոտայքի մարզպետարանի, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մշակութային, հասարակական գործիչների։
|