Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Յուրի Հովհաննեսի Ղազարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Յուրի Հովհաննեսի Ղազարյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Արագյուղ, 8-րդ փողոց, 14/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-012-0040-0016 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 12042022-07-0160) իրականացնել բնակելի տան և պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Յուրի Հովհաննեսի Ղազարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: