Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ենոք Սարգսի Գրբոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ. Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Մուշի փողոց, 44 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ենոք Սարգսի Գրբոյանին պատկանող 07-065-0107-0006 կադաստրային ծածկագրերի բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-065-0107-0023 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26012023-07-0170) 0,0149 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով օտարել Ենոք Սարգսի Գրբոյանին՝ 1018311 (մեկ միլիոն տասնութ հազար երեք հարյուր տասնմեկ) դրամ արժեքով: |