Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Բարխուդար Շահբազյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Բարխուդար Շահբազյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Վ․ Սարգսյան 1-ին փողոց, 4/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0380-0006 կադաստրային ծածկագրի հողամասում 2016 թվականի հունիսի 3-ին N 10 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։