Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 135-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունիսի 2022 թվականի N 135-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Հարկադիր  կատարումն ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարողի կողմից լիազորված անձ, Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Գեղամ Վարդանյանի 2022 թվականի հունիսի 15-ի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.

1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը քաղաք Եղվարդ, Երևանյան 1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող վարչական շենքի 3-րդ հարկի N 24(16,6 քմ), 25(17,7քմ), 26(16,1քմ), 3(13,0քմ) և 4(23,4քմ) սենյակները 2022 թվականի հուլիսի 1-ից վարձակալության իրավունքով, 5 տարի ժամկետով՝  որպես գրասենյակ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տրամադրելու վերաբերյալ:  
 
2. Սահմանել տարածքի վարձակալության արժեք 1 քմ-ի համար 1200 դրամ,  ամսական վճարը՝ 104160 դրամ:

3. Առաջարկել համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ կնքել տարածքի վարձակալության մասին պայմանագիր:

4. ՈՒժը կորցրած ճանաչել Եղվարդի քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 28-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու, վարձավճարի չափ սահմանելու մասին>> N 37 որոշումը:  

 


Կողմ -15

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ

ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ

ԲԱԲԱՅԱՆ ԱՆՆՄԱՆ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԽԱՉԻԿ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽՈՍՐՈՎ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՖԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(304.44 Կբ)
(269.21 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner