Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի, հիմք ընդունելով <<Եղվարդի Հ. Թադևոսյանի անվան N2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Երանոսյանի դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից <<Եղվարդի Հ. Թադևոսյանի անվան N2 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ին ֆինանսավորելու նպատակով Նաիրի համայնքի բյուջեի <<Հանրային ծառայություն>> նախահաշվի 4819 հոդվածին հատկացնել 1500.0 հազար դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |