Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Գևորգ Միքայէլի Ճզտանյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Նաիրի համայնքի Քասախ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Գևորգ Միքայէլի Ճզտանյանին պատկանող 07-065-0295-0107 կադաստրային ծածկագրի 0,22 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` մեքենատրակտորային պարկ և պարիսպ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |