Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վալեր Տիգրանի Թորոսյանի լիազորված անձ Արթուր Պետրոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Վալեր Տիգրանի Թորոսյանի լիազորված անձ Արթուր Պետրոսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Սաֆարյան փողոց, 124 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վալեր Տիգրանի Թորոսյանին պատկանող 07-004-0096-0004 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14082018-07-0008) իրականացնել օժանդակ շինության կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Վալեր Տիգրանի Թորոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: