Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 276
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 32 հոդվածի 5-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեն:

2. Հաստատել համայնքի 2024 թվականի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հավելված N 1-ի:

3. Հաստատել համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` համաձայն հավելված N 2-ի:

4. Հաստատել համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելված N 3-ի:

5. Հաստատել համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված N 4-ի:

6. Հաստատել համայնքի 2024 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված N 5-ի:

7. Հաստատել համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:

8. Համայնքի 2024  թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից կատարվող հնարավոր վերաբաշխումների չափաքանակը սահմանել 2024 թվականի բյուջեի ընդհանուր ծավալի 20 %-ի չափով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(24.48 Կբ)
(373.00 Կբ)
(757.43 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner