Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 7-րդ նրբանցք, 9/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վահե Բարսեղի Բարսեղյանին պատկանող 07-029-0203-0031 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման պետական վկայական N 21012025-07-0189) 0,05032 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման:
2.Բավարարել Վահե Բարսեղի Բարսեղյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 1-ին փողոց, 7-րդ նրբանցք, 9/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0203-0031 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21012025-07-0189) բնակելի տան, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
3. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
4․Պարտավորեցնել Վահե Բարսեղի Բարսեղյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: