Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի ապրիլի 4-ին Աշոտ Հակոբի Մարտիրոսյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամաս, ինչպես նաև այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Աշոտ Հակոբի Մարտիրոսյանին պատկանող 07-029-0271-0024 կադաստրային ծածկագրի 0.07347 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Աշոտ Հակոբի Մարտիրոսյանին պատկանող 07-029-0271-0024 կադաստրային ծածկագրի 0.07347 հա բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման։
3. Աշոտ Հակոբի Մարտիրոսյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 4934099 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: