Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Հովհաննես Սամվելի Ալոյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Հովհաննես Սամվելի Ալոյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, 1-ին թաղամաս, 22-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 12/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0011-0024 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02032022-07-0006) իրականացնել բնակելի տան, ավտոտնակների, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Հովհաննես Սամվելի Ալոյանից շինարարական աշխատանքները սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: