Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Ռոբերտ Մանվելի Թիֆիլյանի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1․ Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 15-ի <<Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին>> N 107-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր, հետևյալ խմբագրությամբ․
«1. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Ռոբերտ Մանվելի Թիֆիլյանին պատկանող 07-029-0148-0006 կադաստրային ծածկագրի 0.4263 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով:»
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |