Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ, 11-րդ և 18-րդ կետերի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Դրաստամատ Վարանցովի Բաբայանի կողմից ներկայացված դիմումը, <<Արդիլիս>> ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1․Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 16-րդ փողոց, 11 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Դրաստամատ, Աստղիկ, Լուսինե, Դավիթ, Վահրամ Բաբայաններին պատկանող 07-029-0002-0007 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր 2023MSRTXV) առկա 2016 թվականին ինքնակամ կառուցված 240,2 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 25,92 քմ մակերեսով բնակելի տունը, 34,39 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 19,83 քմ ծածկը, 27,08 քմ մակերեսով ծածկը, 7,96 քմ պարիսպը ճանաչել օրինական։
2․Կառուցապատումն իրականացրած անձի կողմից 60-օրյա ժամկետում օրինականացման ընդհանուր գումարը՝ 740370 դրամը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: