Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 62-րդ մասի՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնք, գյուղ Զորավան, 1-ին փողոց, 5-րդ փակուղի, 2 հասցեում գտնվող 07-031-0006-0013 կադաստրային ծածկագրի գույքը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի N 2824115) վերահասցեավորել և տրամադրել հետևյալ հասցեն՝ Նաիրի համայնք, գյուղ Զորավան, 1-ին փողոց, 5-րդ փակուղի, 2/1 բնակելի տուն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: