Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 5-րդ փողոց, 8-րդ նրբանցք, 13 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վարազդատ Ռուբենի Շաբոյանին պատկանող 07-053-0044-0009 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01062023-07-0072) 0,104 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման:
2.Բավարարել Վարազդատ Ռուբենի Շաբոյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 5-րդ փողոց, 8-րդ նրբանցք, 13 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0044-0009 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01062023-07-0072) ծածկոցների, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
3. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
4․Պարտավորեցնել Վարազդատ Ռուբենի Շաբոյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: