Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի օգոստոսի 13-ին Տաթևիկ Ժորայի Գասպարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Տաթևիկ Ժորայի Գասպարյանին տրամադրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Հ․ Շիրազի 10-րդ փողոց, 17 հասցեում գտնվող, 07-004-0152-0009 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան, ամառային խոհանոցի, օժանդակ շինության, ավտոտնակի, պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 19-ի <<Շահագործման թույլտվություն տալու մասին>> N 2865-Ա որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: