Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Մանվել Սամվելի Մաթևոսյանի կողմից ներկայացված դիմումը`Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1.Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Մանվել Սամվելի Մաթևոսյանին պատկանող 07-004-0453-0012 կադաստրային ծածկագրից 0.321 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների`սառնարանային տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: