Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արթուր Բարսեղյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արթուր Բարսեղյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Մայրի թաղամասի 18-րդ փողոց, 6-րդ նրբանցք, 7 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր Բարսեղյանին և Հասմիկ Հարությունյանին պատկանող 07-004-0546-0174 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11022025-07-0092) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արթուր Բարսեղյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: