Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Ռուստամ Խաչատրյանի լիազորված անձ Ռազմիկ Բաբայանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 6-րդ փողոց, 6-րդ նրբանցք, 31/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ռուստամ Խաչատրյանին և Նելլի Մկրտչյանին պատկանող 07-053-0165-0044 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27022025-07-0042) բնակելի տան կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Ռուստամ Խաչատրյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: