Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գևորգ Մելիքսեթյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Գևորգ Մելիքսեթյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 22 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գևորգ Մելիքսեթյանին և Արմենուհի Զիրոյանին պատկանող 07-053-0146-0011 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25112024-07-0169) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գևորգ Մելիքսեթյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: