Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Քրիստինե Հովհաննեսի Սարգսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Քրիստինե Հովհաննեսի Սարգսյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ե․ Չարենցի 10-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ալբերտ, Միլենա Ասատրյաններին և Քրիստինե Սարգսյանին պատկանող 07-065-0766-0001 կադաստրային ծածկագրի հողամասում 2024 թվականի ապրիլի 8-ին N CPP0-0001-2141 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։